տուն Քաղաքական Հայաստան Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին ծննդյան տարեդարձի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավորին ծննդյան տարեդարձի առթիվ

267
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնեցնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանը և Իսպանիան շարունակում են հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առավել զարգացման ու ամրապնդման համար»,— ասվում է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: