ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեական Ամանորի՝ Ռոշ ա Շանայի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սագսյանը բարեմաղթանքներ է հղել տոնի առթիվ նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ մաղթելով քաջառողջություն եւ հաջողություն, իսկ բարեկամ հրեա ժողովրդին` խաղաղություն եւ բարօրություն։