տուն Քաղաքական Հայաստան Արմեն Սարգսյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի կանխարգելման համար բացված...

Արմեն Սարգսյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին

259
0

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին։

Տեղեկատվությունը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի էջում։

«Ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ: