Պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց բանակի ձեռքբերումների եւ բացթողումների մասին:
Համակարգի բացթողումների մասին խոսելով՝ Սարգսյանն առանձնացրեց Ապրիլյան քառօրյա պատերազմը։
Խորհրդականի խոսքով՝ այսօր ամեն ինչ արվում է, որպեսզի Հայոց բանակն օր օրի ավելի բարգավաճի, ավելի հզորանա:
Անդրադառնալով Արցախյան հարցի կարգավորմանը՝ Սարգսյանն ասաց. «Ես տեսնում եմ հարցի կարգավորումը միայն բաակցություններով»:
Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, նախարարի խորհրդականը հրաժարվեց խոսել դրանց մասին, քանի որ բանակը չպետք է ներքաշվի քաղաքականության մեջ։