Դերասան Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում հիվանդանոցում և շուտով տանը կլինի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռիա-նովոստի» գործակալությանը տեղեկացրել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
«Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում չէ։ Նա ամեն երկու-երեք ամիսը մեկ բուժզննում է անցնում։ Այժմ ձմեռ է մոտենում, որոշել ենք ամեն դեպքում հետազոտվել։ Երկու-երեք օրից նա տանը կլինի»,- ասել է Սողոմոնյանը։
Ավելի վաղ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ծանր վիճակում և տեղափոխել են վերակենդանացման բաժին։ Նշվում էր, որ նրա մոտ սրացել են քրոնիկ հիվանդությունները։