ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր խորհրդարանում գազի խնդրի վերաբերյալ լսումների ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին «Կալաբոկի հեքիաթ պատմող» է անվանել: Պատգամավորը նշել է, որ իրանական գազի վերաբերյալ նախարարն անընդհատ այլ հայտարարություններ է անում, իսկ Հայաստանում Իրանի դեսպանն այլ բաներ է խոսում: «Դուք սկսել եք Կալաբոկի հեքիաթը պատմել, ես հարց եմ տալիս, դուք ասում եք՝ ես բանակցել եմ արտաքին գործերի նախարարի հետ, էներգետիկայի նախարարի հետ: Դուք բանակցում եք, բայց Իրանի դեսպանն ասուլիս է տալիս, հերքում է ձեր ասածները»,- ասել է Արզումանյանը:
«Դուք ասում եք, որ ԱԺ-ն մինչև 2043 թվական որևէ օրենք չպետք է համարձակվի ընդունել: Սա չլսված բան է, աշխարհում այլ երկրում չեմ տեսել նման բան: Մեկը կարդացե՞լ ա սա, թե միայն թարգամանիչն ա բերել: Ասում եք, որ ԱԺ-ն 30 տարի իրավունք չունի ոչ մի օրենք ընդունելու»,- շարոնակել է պատգամավորը: