տուն ժամանց Շոու-բիզ Արմեն Մովսիսյանը՝ Ռազմիկ Ամյանի իրական հոնորարների և կեղծ թվեր ներկայացնելու մասին

Արմեն Մովսիսյանը՝ Ռազմիկ Ամյանի իրական հոնորարների և կեղծ թվեր ներկայացնելու մասին

390
0
IMG_5173_ts1323259860Փորձառու պրոդյուսերի հետ խոսեցինք իր երգիչների՝ Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի շահութաբեր լինելու և ոլորտի գնային քաղաքականության մասին,- փոխանցում է Esem.am-ը:

 

Արմեն Մովսիսյանի փոխանցմամբ, Ռազմիկ Ամյանի՝ 6000 դոլարի դիմաց 20 րոպե երգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

 

«Ինչ վերաբերում է իմ երգիչներին, կարող եմ ասել, որ մեր պարագայում ոլորտն առավել քան շահավետ է,- ESem.am-ին ասել է Արմենը, որը հայկական շոու բիզնեսի լավագույն պրոդյուսերներից մեկի համբավն ունի, քանի որ կարողանում է ճիշտ քաղաքականություն վարել:

 

Մի շարք երգիչներ հստակ գնային քաղաքականություն էլ չունեն, քանի որ նրանց ռեյտինգն անընդհատ տատանվում է: Ըստ պրոդյուսերի՝ երգչի և՛ լռությունը, և՛ նոր տեսահոլովակը, և՛ հարցազրույցը պետք է ճիշտ ժամանակին և տեղին արվի. «Արդարացված լռությունը պետք է երգչին»:

 

Արմենի փոխանցմամբ՝ իրենք հստակ գնային քաղաքականություն են վարում, որը պատվիրատուից կախված չի փոփոխվում: «Եթե լինում են մարդիկ, որոնց հետ գործընկերային հարաբերություններ են, ելույթը կարող է լինել նվերի տեսքով, սակայն ոչ իջեցված գներով»,- ասաց Արմենն ու նշեց, որ երգչի հոնորարները հաշվելը կոռեկտ չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here