տուն Լուրեր Արմեն Մազմանյանին եւ Լեւոն Խեչոյանին վերջին հրաժեշտը կտան այսօր

Արմեն Մազմանյանին եւ Լեւոն Խեչոյանին վերջին հրաժեշտը կտան այսօր

336
0

Levon-Khechoyan

Այսօր ժամը 12.00-14.00-ը Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի կունենա ԵԹԿՊԻ ռեկտոր, «Գոյ» թատրոնի ղեկավար, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Արմեն Մազմանյանի հրաժեշտի արարողությունը, այնուհետև հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։

Իսկ Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրում, ժամը 12:00-14:00-ը, տեղի կունենա  գրող, հրապարակախոս, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, Արցախյան պատերազմի մասնակից Լևոն Խեչոյանի վերջին հրաժեշտի արարողությունը, այնուհետև հուղարկավորությունը` Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Արմեն Մազմանյանը, Լեւոն Խեչոյանը մահացել են հունվարի 8-ին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here