տուն Քաղաքական Արմեն Գրիգորյանը՝ Օսիպյանի պաշտոնանկության մասին

Արմեն Գրիգորյանը՝ Օսիպյանի պաշտոնանկության մասին

203
0

Հետհեղափոխական Հայաստանում բոլորի նկատմամբ կան մեծ պահանջներ, հնարավոր է, որ որոշ մարդիկ այդ պահանջները չկարողանան իրականացնել։ Այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ազատմանը զբաղեցրած պաշտոնից։

«Խնդիրներ են դրված, որ պետք է ՀՀ-ում լայնամասշտաբ բարեփոխումներ կատարել։ Հեղափոխության շրջանում հնչած բոլոր գաղափարներն ու մտքերը պետք է կարողանանք իրականություն դարձնել, բայց որոշ գերատեսչությունների ղեկավարներ մինչ այս պահը ցույց են տվել, որ չեն կարողանում, դրա  համար էլ վարչապետը որոշում է կայացրել»,- ասաց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here