«Կա երկու թալան. նրանք, ովքեր թալանել են, նրանք, ովքեր կիրթ դեմքերով արդարացրել են թալանը: Արմեն Աշոտյանն այդ խմբի մեջ է»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ նրան հարցրին ԼՀԿ-ին քննադատողների մասին:
Հիշեցնենք՝ կուսակցությանը քննադատում են, որ նա իշխանությանը ծառայություն է մատուցում:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ պետք է նայել, թե ովքեր են ասողները: «Ես չգիտեմ՝ Արմեն Աշոտյանը թալանել է, թե չէ: Ես իրավապահ մարմին չեմ, բայց եղել է թալանողների «ռուպրը»»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
«Լուսավոր Հայաստանը», ըստ Մարուքյանի, ծառայություն կարող է մատուցել ՀՀ-ին: