Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հայցն ընդդեմ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի դատարանը վարույթ է ընդունել: Գործը քննելու է դատավոր Արշակ Պետրոսյանը: «Դատալեքս» տեղեկատվական կենտրոնից տեղեկացավ Araratnews.am-ը:
Արմեն Ամիրյանը պահանջում է Հովհաննես Գալստյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել:
Հիշեցնենք` Հովհաննես Գալստյանը Արմեն Ամիրյանին մեղադրում է իրեն խաբելու, «Տատիկիս վարսերը» ֆիլմի գումարը չվերադարձնելու համար: