տուն Հասարակություն «Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում մեքենա է այրվել

«Արմենիա» հեռուստաընկերության մոտակայքում մեքենա է այրվել

152
0

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12:35-ի սահմաններում Եղվարդի խճուղում`«Արմենիա» հեռուստաընկերության մոտ այրվել է «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

 Տուժածներ չկան:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: