տուն Հասարակություն Առողջապահություն «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 25-ամյա աղջիկը մահացել է

«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 25-ամյա աղջիկը մահացել է

468
0
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Հակոբ Պետրոսյանի ահազանգի փաստով: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը՝ նշելով,   որ վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերի 16-ից «պոլինեյրոպեյիա, գինեբարե» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնության ընդունված 25-ամյա իր աղջիկը նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Պետրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Ժաննա Թադևոսյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: