տուն Հասարակություն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ անող դատապարտյալ չկա

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ անող դատապարտյալ չկա

302
0

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլ անող դատապարտյալ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Չափազանցված է թիվը, այս պահին հացադուլի մեջ գտնվող ոչ ոք չկա: 50 հոգու մասին խոսք չկա: Մի քանի հոգու հետ կապված խնդիր է եղել, դժգոհություն են ունեցել տեղափոխման հարցերի շուրջ»,- ասաց Բադասյանը:

Հարցին՝ ինչու է որոշվել տեղափոխել այդ անձանց, նախարարը պատասխանել է․ «Մանրամասների չեմ տիրապետում, սակայն ՔԿՀ-ում տեղի ունեցող շարքային իրադարձություն էր դա»:

Բադասյանի խոսքով՝ հացադուլ, ըստ էության, չի էլ սկսվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here