տուն Հասարակություն Առողջապահություն Արմավիր, Վաղարշապատ. իրազեկման աշխատանքները շարունակվում են

Արմավիր, Վաղարշապատ. իրազեկման աշխատանքները շարունակվում են

425
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ հասցե է հրապարակել, որտեղ առանց բժշկական դիմակների մարդկանց է տեսել. Արմավիր, Վաղարշապատ, Սուրբ Մովսես Խորենացի փողոց:

Հիշեցնենք, որ նախօրեին Թորոսյանը Նորք-Մարաշ համայնքում տասնյակ առանց դիմակների մարդկանց էր տեսել: Նախարարն այդ մասին հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ իրազեկման աշխատանքները շարունակվում են: