տուն Լուրեր Արմավիրում 37-ամյա հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին

Արմավիրում 37-ամյա հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին

146
0

женщина-в-наручниках1

Արմավիրում 37-ամյա Նատալյա Ղազարյանը ծեծի է ենթարկել սկեսուրին եւ հայտնվել դատարանի առջեւ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  տեղեկացանք, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 37-ամյա Նատալյա Ղազարյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա իրենց տանը ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել իր սկեսուր Անահիտ Լյուդվիգի Աֆրիկյանի մարմնի տարբեր մասերին: Իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի պատճառվ:

Նատալյա Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը վարույթ է ընդունվել սեպտեմբերի 30-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Աղբյուր` news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here