Երեկ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում մահացել է «օրենքով գող» Արա Մուրադյանը, ով վիրավորվել էր նախօրեին քրեական բախման ժամանակ։ Դեդ Հասանի կողմից «կարգված» Մուրադյանը բախվել է դեդ Հասանի հակառակորդների հետ, նրան դաժան ծեծի են ենթարկել, իսկ ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ։
Արա Մուրադյանն, ըստ ռուսական լրատվամիջոցների, Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ իրականացվող շատ օբյեկտների «տանիքն» էր, իսկ նրան անմիջական հովանավորում է Կրասնոդարի մարզի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավար Միխայիլ Վլասենկոն։