Սեպտեմբերի 12-ին ողբերգական ու դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:25-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի «ՄԱՊ» գործարանին պատկանող խաղողի մթերման կետում դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15:00-ի սահմաններում Այգեվան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործորան» ՓԲԸ-ի չգործող խաղողի մթերման կետի տարածքում Բամբակաշատ գյուղի բնակիչ, 53-ամյա Արտակ Սարգսյանը իրեն ամրացված «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող ԼԱԶ 699 –Ռ մակնիշի 496 ՍԼ 28 համարանիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանելիս է եղել, երբ ավտոբուսի հետնամասը սահել է քարերի վրայից և ընկել Ա. Սարգսյանի վրա, ինչի հետևանքով Ա. Սարգսյանը գլխի շրջանում ստացված վնասվածքներից տեղում մահացել է:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական:
Ամողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: