տուն Հասարակություն Առողջապահություն Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ

Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ

417
0

Արմավիրի մարզում անասնաբուծությամբ զբաղվողները բողոքի ակցիա են կազմակերպել: Գյուղացիների հետ հանդիպման է եկել Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը: Վերջինս վստահեցրեց, որ թեև այսօր մարզում երկու սպանդանոց կա, ևս երկու սպանդանոց բացելու թույլտվություն ունեն, ինչպես նաև նախատեսում են շուրջ մեկ տասնյակի չափով սպանդանոց բացել:

Գյուղացիները նշեցին, որ անհրաժեշտ է սպանդանոցները բացել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, քանի որ իրենք արդեն քանի օր է՝ չեն կարողանում մորթ իրականացնել: