Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է՝
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այս պահի դրությամբ մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը, ի ուրախություն բոլորիս, ապաքինվել են:
Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն: