Սեպտեմբերի 20-ին երեկոյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում անչափահաս տղա է ինքնասպան եղել: Ըստ տեղեկությունների, տղան սովորել է իններորդ դասարանում։ Նրան գտել են անասնագոմին կից շինությունում` կախված:
Համագյուղացիները չեն կարողանում հասկանալ, թե պատանին ի՞նչ պատճառ պետք է ունենար նման քայլի դիմելու համար: Տարբեր վարկածներ են քննարկվում, սակայն դրանցից ոչ մեկը դեռ չի հաստատվել: Վարկած կա, որ տղան ներգրավվել է ինչ-որ աղանդի մեջ: Ինքնասպանության դեպքի մասին ոստիկանությունը տեղեկություններ չի տալիս: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գործի քննությությունը շարունակվում է, և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուր` http://news.am/arm/