ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անսալով իմ կոչին բազմաթիվ մեր հայրենակիցներ շարունակում են կապվել ինձ՝ ՌԴ-ից Հայաստան վերադառնալու հնարավորության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի հարավում (Սոչի, Ադլեր, Կրասնոդար և այլն) տարբեր ուղևորատար տրանսպորտային ավտոմեքենաներով գտնվող մեր քաղաքացիների ավտոմեքենաներով վերադարձը Ռուսաստանից դեպի Վրաստան անհնար է: Ցամաքային մուտքը Լարսի անցակետից այս պահին անորոշ ժամանակով փակ է: Միակ միջոցը Հայաստան վերադառնալու մնում է օդային ճանապարհը, որի ուղղությամբ ՌԴ-ում մեր դեսպանատունը Հայաստանի կառավարության հետ համատեղ փորձում է իրականացնել չարտերային չվերթ[ներ] առաջիկա երկուշաբթի և կամ երեքշաբթի օրերին:
Բոլոր վարորդները եթե ցանկանում են օդային ճանապարհով վերադառնալ Հայաստան պետք է ամրագրեն իրենց տոմսերը ՌԴ-ում մեր դեսպանատան հետ, ժամանեն Մոսկվա, որպեսզի հնարավորություն ունենան նշված չարտերային հնարավորությունից օգտվելով վերադառնալ Հայաստան:
Տեղեկացնեմ, որ շարունակում եմ հավաքել Ռուսաստանի տարբեր քաղաքներ արտագնա աշխատանքի մեկնած անելանելի կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների մասին տեղեկությունները: Դրանք փոխանցում եմ ՌԴ մեր դեսպանին, Ռուսաստանում անելանելի կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցների վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար: