տուն Քաղաքական Միջազգային Արձանագրվել է օդի ջերմաստիճանի 45 աստիճանով աճ` Նորվեգիայում

Արձանագրվել է օդի ջերմաստիճանի 45 աստիճանով աճ` Նորվեգիայում

165
0

surf.norway

Նորվեգական Կյոուտուքեյնու ավանում, որը գտնվում է երկրի հյուսիսում, օդի ջերմաստիճանը 40 ժամում հասել է +5 աստիճանի, ինչը 45 աստիճանով ավել է եղել երկու օր առաջ արձանագրված ջերմաստիճանից: -40 աստիճանից այդպիսի աճը օդերևութաբանները պայմանավորել են Կանարյան կղզիներից Սկանդինավյան թերակղզի տեղափոխված տաք օդային զանգվածներով:

Օդերևութաբաններն այսպիսի թռիչքն աննախադեպ են համարում այս տարածաշրջանի համար: Որոշ շրջաններում օդի տաքացումից հետո առաջացել են փոթորիկներ, որոնց արագությունը կազմել է վայրկյանում 50 մետր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here