Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի եւս մեկ դեպք։ 9 տարեկան երեխայի մոտ հաստատվել է նաեւ կորոնավիրուսային հիվանդություն։ Վիճակը, ի սկզբանե, եղել է ծանր, սակայն այս պահին կլինիկական բարելավում է նկատվում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքով՝ երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում