«Ուրարտու» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել փոփոխություն։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի զարգացման գծով փոխտնօրեն Արկադի Անդրեասյանը նշանակվել է ակումբի գլխավոր տնօրենի խորհրդական։ Բազմափորձ մասնագետին մաղթում ենք հաջողություն և բեղմնավոր աշխատանք նոր կարգավիճակում։
Հավելենք, որ լեգենդար ֆուտբոլիստը «Ուրարտուում» է 2019 թվականի օգոստոսից։