տուն Քաղաքական Արծրուն Հովհաննիսյանը վաղվանից նոր աշխատանքի կանցնի

Արծրուն Հովհաննիսյանը վաղվանից նոր աշխատանքի կանցնի

297
0

Araratnews.am-ի տեղեկություններով՝ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի նոր աշխատանքի հրամանագիրն արդեն պատրաստ է: Նա վաղվանից սկսելու է աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ։

Ըստ էության, նախկին խոսնակը կրթական գործունեությամբ է զբաղվելու:

Իսկ թե ով է փոխարինելու նրան, անունը հայտնի չէ: Գրել էինք, որ ՊՆ խոսնակը, ամենայն հավանականությամբ, իգական սեռի ներկայացուցիչ կլինի:

Սոնա Դավթյան