Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նորանշանակ իր պաշտոնակից Վագիֆ Դառգյախլին:
«Շնորհավորում եմ Վագիֆ Դառգյախլիին և մաղթում բեղմնավոր աշխատանք՝ հուսալով, որ զերծ կլինի ռազմական հռետորաբանությունից և իր գործունեությամբ կնպաստի խաղաղության հաստատմանը»,- գրել է Ա. Հովհաննիսյանը։