տուն Քաղաքական Հայաստան Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՊՆ խոսնակի պարտականությունների կատարումը

Արծրուն Հովհաննիսյանը դադարեցնում է ՊՆ խոսնակի պարտականությունների կատարումը

520
0

ՀՀ ՊՆ արդեն նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։

Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:

Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:

Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: