Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եղեգնաձորում ելույթ ունենալիս նկատեց, որ մի աղջիկ երեխա, նամակը ձեռքին, ցանկանում է մոտենալ իրեն: Վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցները թույլ չէին տալիս, սակայն վարչապետը հորդորեց չխանգարել: «Արի, մռութ»,- ասաց վարչապետը:
Նամակը վերցնելուց հետո վարչապետը հարցրեց՝ ուզո՞ւմ ես մնալ: Երեխան գլխով արեց՝ այո, որից հետո վարչապետը շարունակեց իր ելույթը: