Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի վիճակը խիստ վատթարացել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով «Շիբա» հիվանդանոցի տրամադրած տեղեկությանը, ուր գտնվում է Շարոնը:
Հունվարի սկզբին բժիշկները հայտարարել են, որ քաղաքական գործչի մոտ հայտնաբերվել է արագ զարգացող բազմաօրգան անբավարարություն:
«Երկրի նախկին ղեկավար Արիել Շարոնի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ: Այն ծայրահեղ կրիտիկական է: Հիվանդի կողքին անդադար գտնվում են նրա ընտանիքի անդամները»,- հայտնել են հիվանդանոցում:
Նշենք, որ Արիել Շարոնը զբաղեցրել է Իսրայելի վարչապետի պաշտոնը 2001-ից 2006 թթ.: 2006-ից նա կոմայի մեջ է գտնվում: