տուն Uncategorized Արիաննե Կաոլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին

Արիաննե Կաոլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին, հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին

403
0

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին, Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում: Հուղարկավորությունը`ապրիլի 2-ին՝ ժամը 14:00-ին, նույն վայրից:

Հիշեցնենք՝ Կաոլիի մահվան մասին հայտնի դարձավ այս գիշեր: Մարտի 14-ին նա վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում իր Lexus մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, բժիշկները վիճակը գնահատում էին կայուն ծանր:

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։