տուն Քաղաքական Միջազգային Արժույթի միջազգային հիմնադրամը կրիտիկական ոչ մի վիճակ չի տեսնում Ուկրաինայում

Արժույթի միջազգային հիմնադրամը կրիտիկական ոչ մի վիճակ չի տեսնում Ուկրաինայում

129
0

Christine-Lagarde_4

Միջազգային արժութային հիմնադրամի տնօրեն Կրիստին Լագարդը ուրբաթ օրը կոչ է արել Ուկրաինայի նոր իշխանություններին առայժմ զերծ մնալ ֆինանսական մեծ օգնություն խնդրելուց։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք ուկրաինայում կրիտիկական ոչ մի երևույթ չենք նկատում, որը կարող է այս պահին խուճապի արդարացման առիթ հանդիսանալ։ Կարծում եմ, որ առայժմ շատ վաղ է գնահատել Ուկրաինայի ֆինանսական իրական պահանջները», — ասել է նա։

ԱՄՀ-ի տնօրենը հիշեցրել է, որ այդ կազմակերպությունը որոշում է կայացրել հաջորդ շաբաթ Ուկրաինա ուղարկել իր փորձագետներից կազմված  տեխնիկական հանձնաժողով։