տուն Տնտեսական Արժույթի միջազգային հիմնադրամը իջեցրել է Ռուսաստանի հնարավոր տնտեսական աճի ցուցանիշը

Արժույթի միջազգային հիմնադրամը իջեցրել է Ռուսաստանի հնարավոր տնտեսական աճի ցուցանիշը

247
0
1346224499_1337074498_60406400Արժույթի միջազգային հիմնադրամը իջեցրել է Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 2,5%-ից 1,5%-ի: Արդեն 2014 թ. նույնատիպ կանխատեսվող ցուցանիշի աճը իջեցվել է 3,3%-ից մինչև 3%: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:

 

Մասնագետների կարծիքով, Ռուսաստանի տնտեսական աճի զսպումը մասնավորպաես թույլ տնտեսության, կապիտալի արտահոսքի, ֆոնդային շուկայի անկման և անբավարար ներդրումների հետևանք է:

 

Արժույթի միջազգային հիմնադրամը կարգավորել է նաև համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները: Հավանաբար, այս տարի այն կկազմի մոտավորապես 2,9%՝ նախկինում կանխատեսված 3,2%-ի փոխարեն: Իսկ 2014-ին ԱՄՀ-ի տեսությամբ, համաշխարհային տնտեսությունը կաճի 3,6%-ով:

Տնտեսական աճի հնարավոր ցուցանիշների վերանայման հիմնական պատճառը զարգացող երկրների տնտեսական հզորությունների նվազումն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here