ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր տեսակետն է հայտնել կուտակային կենսաթոշակների մասին օենքի շուրջ:
«Օրենքի փիլիսոփայությանը կողմ եմ և գտնում եմ, որ նրանք, ովքեր աշխատում են այսօր, վաղը պիտի արժանապատիվ ծերություն ունենան: Չի կարելի թույլ տալ, որ մարդը ստանա 35-40 հազ. դրամ թոշակ: Մի բան հստակ է՝ պիտի գնալ այն ճանապարհով, որով հիմա գնում է աշխարհը: Հիմա՝ թե մեխանիզմները ինչպես ընտրել. կենսաթոշակային պահումներ կատարել նրանցից, ովքեր 30 տարի հետո պիտի թոշակի գնան, թե 15 տարի հետո՝ դրանք տարբեր խնդիրներ են»,- ասել է պատգամավորը:
Ավելացնենք միայն, որ հայտնի է՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում ՀՀ քաղաքացիները 30 տարի անց ստանալու են չնչին տարբերությամբ կենսաթոշակ: Այդ դեպքում ի՞նչ արժանապատիվ ծերության մասին է խոսքը: