տուն Հասարակություն Իրավական Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չի հարուցվի

Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չի հարուցվի

394
0

Դատարանն այսօր որոշեց մերժել «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքը։ Իոաննիսյանը, հիշեցնենք, բողոքարկել էր ՀՔԾ-ի այն որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։

Հաղորդվում է, որ դատարանը համակարծիք էր ՀՔԾ-ի հետ։ Եթե բողոքը բավարարվեր, ապա Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ կհարուցվեր։

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել՝ կապված իր դեմ ուղղված այն բողոքի հետ, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here