Ինչպես արդեն նշել էինք, այսօր Բաքվի հայկական ջարդերի զոհերին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ այլ պաշտոնատար անձինք։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին վերաբերող հարցին պատասխանելով՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Արթուր Վանեցյանը մեզ քաղաքական հակառակորդ չէ»,- մամուլում օրերս շրջանառվող հրապարակումները որակելով կենցաղային խոսակցություններ։