Լոռու մարզպետարանն աշխատակազմի նոր ղեկավար ունի (մարզպետարանի գլխավոր քարտուղար-խմբ): Այս պաշտոնում նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության արդեն նախկին պետ Արթուր Մխիթարյանը:
Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արթուր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի հրամանով՝ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողի գրասենյակում 2 փուլով ընթացած մրցույթի արդյունքներով:
Արթուր Մխիթարյանը մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում էր նշանակվել 2018 թ.-ի դեկտեմբերի 3-ից:
Աշխատակազմի նախկին քարտուղար Նարեկ Սարգսյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացրել էր նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին: