տուն Հասարակություն Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը նշանակվել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ

Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը նշանակվել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ

307
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արթուր Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանով Տիգրան Եսայանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Տիգրան Եսայանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նշենք, որ Արթուր Մարտիրոսյանը մինչ այս նշանակումը Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալն էր, իսկ Տիգրան Եսայանը՝ Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ է , իրավաբանական գիտությունների թեկնածու: