տուն Քաղաքական Արթուր Դավթյանը՝ «Հիսուսի բարդույթով» աշխատելու մասին

Արթուր Դավթյանը՝ «Հիսուսի բարդույթով» աշխատելու մասին

235
0

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՔԾ կազմավորման 12-րդ տարեդարձին հայտարարեց, որ Հայաստանում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխողի, բդեշխի բարդույթ, բայց  պետական պաշտոնյայի այդ բարդույթը պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթի։

Լրագրողները  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստ է Հիսուսի բարդույթով աշխատել և ապրել։

«Չեմ ուզի բարձրագոչ հնչի, բայց մշտապես ունեցել եմ այնպիսի մեծ հավատ, որ մշտապես եմ ղեկավարվել այդպիսի կանոններով»,- արձագաքեց գլխավոր դատախազը։