Ավստրիայի Գրացե քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ազգությամբ հայ, ռուսաստանցի գեղասահորդ Արթուր Դանիելյանը արծաթե մեդալ է նվաճել: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
«Սա Եվրոպայի առաջնությունում Արթուր Դանիելյանի առաջին մեդալն է»,- ասված է Գեղասահորդների միջազգային միության Twitter-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ:
Մրցաշարում Դանիելյանը գրավեց երկրորդ տեղը ՝ վաստակելով 246,74 միավոր: Նա առաջին գիծը զիջեց ռուսաստանցի Դմիտրի Ալիևին (272,89 միավոր):