տուն Լուրեր Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրել 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի...

Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրել 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը անարգելու համար

234
0

Սերժ-Սարգսյան-եւ-Արթուր-Բաղդասարյան

Նորաթուխ ընդդիամդիր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասյօր գալաասուլիսով է հանդես եկել և ներկայացրել, թե ինչպես է ՕԵԿ-ը պայքարելու հանրության առաջ ծառացած խնդիրները լուծելու ահմար: Արթուր Բաղդասարյանը օգտվելով առիթից՝ փորձել է «սղացնել» իր և իր ղեկավարած կուսակցության իշխանահաճո անցյալը. «Մենք ունեցել ենք մեր սխալները, որի համար ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ առաջնորդը բավական մեղմ է գանհատել այն, ինչ ինքն է արել ժողովրդի նկատմամբ 2008 թվականից սկսած: Նախ՝ 2008 թվականին նա անտեսելով ՀՀ 10 քաղաքացիների սպանությունը՝ գնաց և կոալիցիա կազմեց այն  ուժի հետ, որի ղեկավարին նախագահ դարձենելու համար սպանեցին 10 քաղաքացիների: Այնուհետ նա սատարել է իշխանությունների տասնյակ հակաժողովրդական նախագծերի, որոնց միջոցով հարստահարվել է Հայաստանը և ՀՀ քաղաքացին: Իսկ այժմ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը փորձումէ «պայքարել» էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, այնինչ ամիսներ առաջ կողմ էր գազի թանկացմանը: Ահա այս ամենի համար է ներողություն խնդրում Արթուր Բաղդասարյանը, միայն թե քաջություն չունի իրերն իրենց անունով կոչելու: