տուն Սպորտ Ըմբշամարտ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի կառուցման պահը մոտ է

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի կառուցման պահը մոտ է

620
0

ՀՀ կառավարությունը խոշոր գումար է հատկացրել ԿԳՄՍ նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար: Երկար տարիներ բուռն քննարկումների առիթ էր Գյումրիում այն մարզադպրոցը, որտեղ մարզվում էր Ալեքսանյանը: Այս մասին հայտնում է armsport.am մարզական նպորտալը:

Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել կառուցելու նոր մարզադպրոց:

Նշենք, որ ՀՀ «կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։

Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները», — ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here