տուն Քաղաքական Հայաստան Արթուր Ալեքսանյանի անունից կեղծ գրառում է տարածվել. FIP (լուսանկար)

Արթուր Ալեքսանյանի անունից կեղծ գրառում է տարածվել. FIP (լուսանկար)

433
0

Փաստերի ստուգման հարթակը գրում է. «Արթուր Ալեքսանյանի անունից կեղծ գրառում է տարածվել: Լրատվական մի շարք կայքեր մայիսի 4-ին գրել էին, որ Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ֆեյսբուքում իր աջակցությունն է հայտնել Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին։ Ըմբշամարտիկը, սակայն, ավելի ուշ տեղեկացրել է, որ իր միակ պաշտոնական էջն Ինստագրամում է։ Վերոնշյալ հայտարարությունը, ըստ այդմ, կեղծ հաշվից է տարածվել և որևէ կապ չունի Ալեքսանյանի հետ»: