Արթուր Ալեքսանյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

    164
    0

    Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ՀՀ-ում պաշտոնապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակվելուց հետո կիսվել է տպավորություններով.

    «Երբ ինձ առաջարկեցին դառնալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, միանգամից համաձայնեցի, քանի որ գիտեմ սա կապված է մեր երեխաների հետ: Ինձ համար սա մեծ պատիվ է, պատրաստ եմ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը:

    Յուրքանչյուր երեխա իր երազանքներին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի, առողջ սնվի: Կարծում եմ` մեր երեխաներին պետք է ոգեշնչել, ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի նրանք վարեն առողջ ապրելակերպ և առողջ սնվեն»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: