Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացել է սուպերմիջին քաշային կարգում WBO Intercontinental կոչման համար մենամարտի մասնակիցներ Արթուր Աբրահամի եւ իտալացի Ջիովանի Դե Կարոլիսի կշռման պաշտոնական արարողությունը: Հայ բռնցքամարտիկը ծանր է մրցակցից: Դե Կարոլիսի քաշն է 75.6 կգ, իսկ Արթուր Աբրահամինը՝ 76.2 կգ:
Մենամարտը կկայանա հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։
Աղբյուր` news.am