2014թ. հունիսի 27-ին Եվրամիությունը Ասոցացման համաձայնագրեր՝ այդ թվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրեր ստորագրեց Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի՝ սրանք Եվրամիության հետ երբեւէ կնքված ամենահավակնոտ համաձայնագրերն են։ Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնն այս առիթով պատրաստել է Տեղեկատվական փաթեթ՝ առեւտրային նոր համաձայնագրերի առնացքային կետերն առանձնացնելու, այդ եւ Արեւելյան մյուս հարեւանների հետ Եվրամիության առեւտրային գործընկերության առաջնահերթություններն ընդգծելու, ինչպես նաեւ առանց սահմանների բիզնեսի ծավալման գործում Արեւելյան գործընկերության դերը հստակեցնելու համար։
Նոր Տեղեկատվական փաթեթը լուսաբանում է քաղաքականությանն առնչվող հարցեր, ծրագրի հաջողության պատմությունը, ինչպես նաեւ ներկայացնում է բազմաթիվ հղումներ՝ առավելագույն տեղեկատվություն ստանալու, լուսանկարներ ներբեռնելու, տեսահոլովակներ դիտելու համար, օգնում է գտնել կարեւոր փաստաթղթեր եւ հրապարակումներ։
Աղբյուրը այստեղ