Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր թիմի ելքը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին Մարսելում տարած հաղթանակից հետո (2:1):
«Մենք հպարտ ենք այս հաղթանակով: Գերազանց խաղ անցկացրինք, չնայած չիրագործեցինք շատ պահեր, այդուհանդերձ խփեցինք հաղթական գոլը: Խաղի ընթացքում գիտեինք, որ «Նապոլին» հաղթում է «Արսենալին», եւ ամբողջությամբ ուժերը ներդրեցինք:
Հասկանում էինք, որ «Մարսելը» ոչ-ոքիի համար չի պայքարելու: Նրանք չենք ցանկանում մրցաշարն ավարտել է միավորով: Միշտ դժվար է խաղալ մի թիմի դեմ, որը մնացել է տասը հոգով և խաղում է պաշտպանությունում: Սակայն «Մարսելը» նույնիսկ գրոհում էր և գոլ խփելու հնարավորություն ուներ:
Կարևոր էր զբաղեցնել առաջին տեղը, քանի որ «Բորուսիան» անցած մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Խումբը դժվարին էր, շատերը կասկածում էին, որ մենք դուրս կգանք խմբից: Սակայն կարելի է ասել, որ մենք արեցինք անհնարինը», — ասել է Մխիթարյանը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: