տուն Աշխարհ Արեգակի առաջին լուսանկարը՝ արված մոտ տարածությունից (լուսանկար)

Արեգակի առաջին լուսանկարը՝ արված մոտ տարածությունից (լուսանկար)

663
0

Գիտնականները ստացել են Արեգակի լուսանկարները, որոնք առաջին անգամ արվել են աստղի մակերևույթից 77 միլիոն կմ հեռավորությունից: Դրանք Երկիր են փոխանցվել  Solar Orbiter տիեզերական սարքի միջոցով:

Ինչպես հայտնում է 1-in.am-ը, արդեն մի շարք հետաքրքիր դիտարկումներ են արվել. մասնագետները լուսանկարում արևային բռնկումների նման փոքր պատկերներ են տեսել:

Ավելին, փորձագետները նշել են, որ սա միայն սկիզբն է: Մոտ երկու տարի հետո զոնդն ավելի կմոտենա Արեգակին:

Աղբուրը գրում է, որ սարքն, ի վերջո, կհայտնվի աստղից 42 միլիոն կմ հեռավորության վրա:

«Սա չորս անգամ պակաս է Երկրի և լուսատուի միջև հեռավորությունից»,- ասել է Եվրոպական տիեզերական գործակալության առաքելության գիտական ​​ղեկավար Դենիել Մյուլերը: