տուն Տնտեսական Արդշինբանկի VISA քարտապաններին առողջության ապահովագրություն և անվճար բուժօգնության հավաստագրեր

Արդշինբանկի VISA քարտապաններին առողջության ապահովագրություն և անվճար բուժօգնության հավաստագրեր

247
0

Արդշինբանկը և Վիզա վճարային համակարգը, Առո՛ղջ եղեք կարգախոսի ներքո, մեկնարկում են ակցիա VISA քարտապանների համար, որի շրջանակներում հունիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ ժամկետում Արդշինբանկի VISA քարտերով ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած հաճախորդները կստանան առողջության  ապահովագրություն և անվճար բուժօգնության հավաստագրեր:

Ակցիայի 2 ամիսների ընթացքում 2,000 դրամ և ավել գումարով  քանակային ամենաշատ անկանխիկ գործարքներ կատարած առաջին 10 VISA քարտապանները կստանան առողջության ապահովագրություն: Կախված զբաղեցրած տեղից, առողջության ապահովագրության փաթեթի համար հատկացված գումարը էականորեն կավելանա, առաջին տեղի համար հասնելով մինչև 8 մլն ՀՀ դրամ ապահովագրական ծածկույթի: Այն իր մեջ ընդգրկում է ամբուլատոր և ստացիոնար բուժօգնություն, վիրահատություններ, դեղորայքի ձեռքբերում և այլն: Միաժամանակ հնարավորություն է տրվելու նաև առողջության ապահովագրությունը հաղթողի ցանկությամբ փոխանցել կնոջը/ամուսնուն կամ երեխային, եթե հաղթողն արդեն ապահովագրված է:

Կարևորելով քարտով վճարումներ կատարելու անհրաժեշտությունը, առավել ակտիվ անկանխիկ գործարքներ կատարող հաճախորդներից բացի, Արդշինբանկը թիրախավորել է նաև իր այն քարտապաններին, ովքեր, ունենալով VISA քարտեր վերջին մեկ տարում (կամ երբևէ) քարտով գնումներ չեն կատարել: Այս խմբի քարտապաններից, ովքեր նշված ժամկետում  կկատարեն քանակային ամենաշատ անկանխիկ գնումներ՝ 50,000 դրամ և ավել ծավալով, նրանցից առաջին 50 հոգին կստանան 20.000 ՀՀ դրամ գումարի չափով անվճար բուժօգնությունից օգտվելու հավաստագրեր:

Ակցիայի իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում կոմունալ վճարները, քարտից քարտ փոխանցումները, էլեկտրոնային դրամապանակների լիցքավորումը, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ օտարերկրյա բանկեր միջբանկային փոխանցումները և բոլոր այն գործարքները, որոնց արդյունքում քարտապանը իրականացնում է միջոցների տեղափոխում՝ առանց ապրանք կամ ծառայություն ձեռք բերելու:

Համավարակի այս օրերին, երբ յուրաքանչյուր ոք մտահոգված և տագնապած է իր և հարազատի առողջության համար, Բանկը նախաձեռնել է այս ակցիան դրանով օգնելու իր հաճախորդների առողջության պահպանմանը: Մասնակցեք ակցիային և հոգ տարեք ձեր առողջության մասին, — նշված է հաղորդագրությունում:

Ակցիայի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքէջում:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: