տուն Տնտեսական Արդշինբանկը բացատրում է՝ ինչպես հաճախորդները պետք է շարունակեն վարկերի մարումները

Արդշինբանկը բացատրում է՝ ինչպես հաճախորդները պետք է շարունակեն վարկերի մարումները

378
0

Համաճարակի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված վարկառուների համար Արդշինբանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների բոլոր վարկատեսակների գծով տրամադրել է Վարկային արձակուրդ ս/թ մարտի 16-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար: Վարկերի մարման  հետաձգումը տարածվել էր նաև այն հաճախորդների վրա, ովքեր մարտի 16-ի դրությամբ արդեն իսկ ունեին մինչև 45 օր ժամկետանց պարտավորություններ:

Վարկային արձակուրդի ընթացքում վարկի գծով կատարվում է տոկոսագումարների հաշվեգրում, իսկ պայմանագրով նախատեսված գրաֆիկով վարկի մարումներ չիրականացնելու դեպքում հաճախորդները չեն համարվում ժամկետանց և տուգանային տոկոսներ և տույժեր չեն հաշվեգրվում:

Վարկային արձակուրդի ավարտին, հունիսի 2-ից սկսած Բանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների համար կիրառելու է հետևյալ մոտեցումներից մեկը՝ կուտակված պարտքը հնարավոր հարմար տարբերակով մարելու համար.

Բանկը կերկարաձգի վարկի ժամկետը, վարկի ամսական մարման չափը հաճախորդի համար թողնելով անփոփոխ,

և/կամ կուտակված պարտը կավելացվի վարկի հիմնական գումարին,

կամ կուտակված պարտքը հնարավոր կլինի մարել մինչև 12 ամսական հավասարաչափ վճարումների միջոցով:

Յուրաքանչյուր վարկատեսակի գծով ավելի մանրամասն Արդշինբանկի հաճախորդները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ. Վերաբաշխման, պայմանների փոփոխության մանրամասները, մարման ենթակա պարտքի չափը հաճախորդները կարող են պարզել՝

Բանկի մոբայլ հավելվածի միջոցով,

Զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով

կամ այցելելով Բանկի մասնաճյուղ:

Եթե հաճախորդը չի ցանկանում, որ Վարկային արձակուրդի ընթացքում կուտակված պարտավորությունները վերաբաշխվեն և(կամ) կատարվի վարկի պայմանների փոփոխություն, անհրաժեշտ է մինչև Վարկային արձակուրդի ավարտը կատարել պայմանագրով, ժամանակացույցով նախատեսված մարումները: